Այսօրվանից, Վրաստանի և արտասահմանի երկրների միջև դադարեցվում են ավիաչվերթները, կիրականացվեն միայն «Վրաստանի ավիաուղիների» չվերթները
Այսօրվանից, Վրաստանի և արտասահմանի երկրների միջև դադարեցվում են ավիաչվերթները, կիրականացվեն միայն «Վրաստանի ավիաուղիների» չվերթները

Այսօրվանից, Վրաստանի և արտասահմանի երկրների միջև դադարեցվում են ավիաչվերթները, չվերթներ կիրականացնեն միայն «Վրաստանի ավիաուղիները»,- այս մասին տեղեկություն է տարածում արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչությունը մեկնաբանում է, որ բացառություն կլինեն միայն ավիաչվերթները, որոնք կիրականացվեն «Վրաստանի ավիաուղիների» (Georgian Airways) կողմից և որը համակարգված կլինի Վրաստանի կառավարության հետ: Նշված որոշումը կայացվել է վարչապետի գլխավորությամբ կորոնավիրուսի հարցով ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից:

Բացի այդ, կայացվել է որոշում, որ անկախ այն բանից, թե որ երկրից են վերադառնում Վրաստանի քաղաքացիները հայրենիք, նրանք անմիջապես կտեղափոխվեն կարանտինային գոտի և կլինեն բժիշկների հսկողության տակ:

Ինչպես նաև, Սարփի, Լարսի և Կարմիր կամրջի սահմանային գոտիների մոտ կստեղծվեն կարանտինային գոտիներ: