Առողջապահության նախարարություն. Շատիլիի ճանապարհին ավտովթարի մասին կենտրոն արձանագրված կանչից անմիջապես հետո, անձնակազմները երկու րոպե անց ուղևորվեցին դեպքի վայր

Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնում հայտարարում են, որ Շատիլիի ճանապարհին ավտովթարի մասին կենտրոն արձանագրված կանչից անմիջապես հետո, անձնակազմները երկու րոպե անց ուղևորվեցին դեպքի վայր:

Այս մասին նշված է առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի հայտարարության մեջ, որի միջոցով գերատեսչությունն արձագանքում է շտապ օգնության խմբերի դեպքի վայր ուշացած ժամանելու մասին տեղեկությանը:

Նույն հայտարարության մեջ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնը ցավակցում է ողբերգության ժամանակ զոհված մարդկանց ընտանիքներին:

«Առաջին հերթին, ցանկանում ենք զոհերի ընտանիքներին և ողջ Վրաստանին ցավակցություն հայտնել տեղի ունեցած ողբերգության պատճառով:

Ցանկանում ենք, արձագանքել հնչեցված տեղեկությանը՝ շտապ օգնության անձնակազմի ուշացումով դեպքի վայր ժամանելու մասին:

Հայտարարում ենք, որ արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոն կանչ է գրանցվել ժամը 17:13-ին, որից հետո անձնակազմները երկու րոպե անց, 17:15-ին ուղևորվեցին դեպքի վայր:

Ցավոք, շտապ օգնության աշխատակիցները տեղում հայտնաբերեցին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով պացիենտների, իսկ ողջ մնացած երեք ուղևորներին տեղափոխեցին Թբիլիսի»,- նշված է հայտարարության մեջ:

Ինչպես նաև ասվում է, որ արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնը երկրի բնակչությանը մշտապես շտապ օգնության ծառայությունը մատուցում է ժամանակին: