Շատիլիում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ Սագուրամոյի ոստիկանությունում ընթանում են հարցաքննություններ
Շատիլիում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ Սագուրամոյի ոստիկանությունում ընթանում են հարցաքննություններ

Շատիլիում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ Սագուրամոյի ոստիկանությունում ընթանում են հարցաքննություններ:

Բաժանմունքում է գտնվում այն անձը, ով վարորդին սովորեցրել է ճանապարհը:

Ըստ Ռամազ Սեփիսկվերաձեի, մահացած վարորդը չգիտեր Շատիիլի ճանապարհը:

Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 17 և ծանր վնասվածքներ ստացել երեք մարդ: Ավտովթարը տեղի է ունեցել Դուշեթիի մունիցիպալիտետում, Բիսո գյուղի մերձակայքում:

Ուղևորատար միկրոավտոբուսը ընկել է մոտ 80 մետր բարձրությունից:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով: