Գորիի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է հինգ և տուժել 11 մարդ
Գորիի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 11 մարդ,- այս տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են «Գորմեդ» կլինիկայում, որտեղ տեղափոխել են տուժածներին:
Ինչպես հայտարարել են հիվանդանոցում, տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Կենտրոնական մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, պատահարի կապակցությամբ հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածով, որը ենթադրում է՝ տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որն հանգեցրել է երկու կամ ավել մարդու մահ:
Գորիի մոտ ավտոճանապարհային դեպքը տեղի է ունեցել քիչ առաջ: Կենտրոնական մայրուղիով տեղաշարժվող միկրոավտոբուսին բախվել է բեռնատար: