Թայլանդում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով մահացել է առնվազն 17 մարդ
Թայլանդում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով մահացել է առնվազն 17 մարդ

Թայլանդում գնացքը բախվել է ավտոբուսին: Մահացել է առնվազն 17 մարդ: Տեղական մամուլի փոխանցմամբ, դեպքի ժամանակ ավտոբուսում գտնվում էր 65 մարդ:

Տուժել են տասնյակ ուղևորներ: «Գարդիանը» գրում է, որ վթարի պատճառներից մեկը ուժեղ անձրևն էր, որի պատճառով տեսանելիությունը շատ բարդացած էր: