Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների վրա

11:28, 08.07.2026

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների վրա։

Իրանական կողմը հայտարարել է, որ դա ԱՄՆ հարվածների պատասխանն է, որոնք Թեհրանը համարում է հրադադարի համաձայնագրի խախտում։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ Իրանի վրա վերջին հարվածների ժամանակ ամերիկյան ուժերը հարվածել են ավելի քան 80 թիրախի։ Նրանց խոսքով՝ գործողությունը իրականացվել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա Իրանի հարձակումների պատասխան։

ԱՄՆ զինվորականների խոսքով՝ հարվածները թիրախավորել են իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը և ԻՀՊԿ-ի ավելի քան 60 փոքր նավ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատասխանատվության ենթարկել Իրանին համաձայնագրի խախտման համար։

Նմանատիպ