Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Թբիլիսի-Զուգդիդի կենտրոնական մայրուղու 325 կիլոմետրում՝ Զուգդիդի մունիցիպալիտետի Ճիթածղարի գյուղում:
Միմյանց են բախվել «Մերսեդես ML» ամենագնացն ու «Մերսեդես» սեդանը: Բախման արդյունքում երկու մարդ ծանր վնասվածք էր ստացել: 112-ի խումբը նրանց տեղափոխել էր Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոց: Տուժածներից մեկը, 1993 թվականին ծնված Զուգդիդիի բնակիչ Վ.Ջ.-ն մահացել է հիվանդանոցում, մյուս տուժածի վիճակը ծանր է: Դեպքի վայրում աշխատում են քրեագետները:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերրորդ մասով: