Ռուսաստանի փոխվարչապետ. Եթե Երևանը կարծում է, որ Եվրամիությունում ավելի լավ կլինի, քան Եվրասիական տնտեսական միությունում, կարող է կատարել այս ընտրությունը, բայց ոչ մեր հաշվին
Եթե Երևանը կարծում է, որ Եվրամիությունում ավելի լավ կլինի, քան Եվրասիական տնտեսական միությունում, կարող է կատարել այս ընտրությունը, բայց ոչ մեր հաշվին,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք աջակցում ենք այն բանին, ինչը հայերն իրենք են համարում իրենց համար լավագույնը… Եթե նրանք կարծում են, որ Եվրամիությունում իրենց ավելի հարմարավետ և ավելի լավ կզգան, իհարկե, կարող են այնտեղ գնալ, բայց ոչ մեր հաշվին», – նշել է Օվերչուկը։
Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի համար գուցե ավելի լավ լինի հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել և որոշել՝ արդյոք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե միանալ Եվրամիությանը։