Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Շատիլիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Շատիլիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին:
Գերատեսչությունը համապատասխան հայտարարությունը տարածել է «թվիթեր» սոցիալական ցանցի միջոցով:
Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 17 և վիրավորվել երեք մարդ:
Ավտովթարը տեղի է ունեցել Դուշեթիի մունիցըիպալիտետում, Բիսո գյուղի մերձակայքում: Ուղևորատար միկրոավտոբուսը ընկել է մոտ 80 մետր բարձրությունից:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով: