Լիտվայի արտաքին գործերի նախարարը խոսել է «Արևելյան գործընկերության» երկրների, այդ թվում Վրաստանի համար պատվաստանյութի հասանելիության անհրաժեշտության մասին
Լիտվայի արտաքին գործերի նախարարը խոսել է «Արևելյան գործընկերության» երկրների, այդ թվում Վրաստանի համար պատվաստանյութի հասանելիության անհրաժեշտության մասին

Պատվաստումը աշխարհաքաղաքական մարտահրավեր է, և նման իրավիճակում «Արևելյան գործընկերության» երկրները չպետք է մոռացվեն»,- այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարար, Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է լիտվական ռադիոյին տված հարցազրույցում:

«Գտնում եմ, որ պատվաստումների ծրագիրը աշխարհաքաղաքական մարտահրավեր է, և 12 այլ գործընկերների հետ միասին մենք Եվրոպական հանձնաժողովին առաջարկել ենք պատվաստման ծրագրում ներառել մեր արևելյան գործընկերներին ՝ Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, ինչպես նաև Բելառուսին», – ասել է նախարարը:

Լիտվայի արտաքին գործերի նախարարը այդ հայտարարությունն արել է, Ուկրաինայի արևելքում բնակչությանը ռուսական պատվաստանյութով պատվաստման մեկնարկի կապակցությամբ: Նա հիասթափություն է  հայտնել, որ Եվրոպան ինքը դեռ պատվաստումների դժվարություններ ունի: Գաբրիելիուս Լանդսբերգիսը նշել է, որ երբ պայմանագրերը կնքվում են, և Եվրոպայում անհրաժեշտ թվով քաղաքացիներ են պատվաստվում, Եվրոպան պետք է հոգ տանի այլ պետությունների օգնության մասին:

Ըստ նրա, անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութեր ստանալուց հետո, Եվրոպայի համար կարևոր է օգնել այլ երկրներին:

Հունվարին Լիտվան և Եվրամիության 12 երկրներ Բրյուսելին կոչ են արել օգնել իր «Արևելյան գործընկերներին»,  կորոնավիրուսի պատվաստանյութեր ստանալու գործում: