Լիտվան Վրաստանին հատկացրել է պատվաստանյութի 15 000 դեղաբաժին
Լիտվան Վրաստանին հատկացրել է պատվաստանյութի 15 000 դեղաբաժին

Լիտվայի կառավարությունը արևելյան գործընկերության երկրների համար հատկացրել է «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի 200 000 դեղաբաժին, այդ թվում 15 000 -ը՝ Վրաստանի համար,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար, Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է Լանդսբերգիսը, 100 000 դեղաբաժին նախատեսված կլինի Ուկրաինայի, 15 000-ը`Վրաստանի և 11 000` Մոլդովայի համար:

Լիտվայի արտաքին գործերի նախարարը չի նշել պատվաստանյութի տեսակը: