Վրաստանի ՆԳ նախարարը և ԱԻ կառավարման ծառայության ղեկավարը մեկնել են ավտովթարի վայր

Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Իոսեբ Ճելիձեն և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին մեկնել են Դուշեթի, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վայր և տեղում համակարգում են փրկարարական աշխատանքները: Այս մասին ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

Այս պահի դրությամբ, տեղի ունեցածի հետևանքով մահացել է 17, ծանր տուժել՝ 3 մարդ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:

Չնայած ռելիեֆային և օդերևութաբանական բարդ պայմաններին, փրկարարական խմբերը մինչ այժմ աշխատում են անդադար ռեժիմում:

Տեղում գտնվում է պարեկային և քրեական ոստիկանության անձնակազմը, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական խմբերը և փրկարարական տեխնիկա:

Ավտովթարի հետևանքով միկրոավտոբուսը ընկել է ժայռալանջին, մոտ 80 մետր բարձրությունից:

Սկսված է հետաքննություն»,- հայտարարում են ՆԳՆ-ում: