Բաթումիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ հինգը
Բաթումիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ հինգը

Բաթումիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ հինգը: Օդանավակայանի մայրուղու վրա միմյանց է բախվել երկու թեթև մարդատար ավտոմեքենա:

Տուժածներին շտապ օգնության բրիգադը տեղափոխել է կլինիկա: Բժիշկների փոխանցմամբ, քաղաքացիներն ունեն բազմաթիվ վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 276-րդ հոդվածով: