Գիվի Միքանաձեն պաշտոնական այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Գիվի Միքանաձեն պաշտոնական այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն, պատվիրակության հետ միասին, պաշտոնական այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

Կրթության նախարարության հաղորդմամբ, Գիվի Միքանաձեն հանդիպում կունենա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության փոխնախարար Չժեն Յուցունի հետ։

Կողմերը կքննարկեն երկու երկրների միջև կրթության և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը։

Նախարարը կայցելի Պեկինի համալսարան, Պեկինի պոլիտեխնիկական համալսարան և Արտասահմանյան ուսումնասիրությունների համալսարան։ Նա նաև կայցելի Լեզվի, կրթության և համագործակցության կենտրոն և Չինաստանի միջազգային երիտասարդական փոխանակման կենտրոն։