Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք անձի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից երկուսին այս պահին վիրահատում են
Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք անձի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից երկուսին այս պահին վիրահատում են

Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն, Լևան Ռատիանիի խոսքով, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք անձի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նրա խոսքով, առանձնապես ծանր է երկուսի վիճակը, որոնց այս պահին վիրահատում են:

«Երեկ վթարի վայրից մեզ մոտ են տեղափոխել երեք կնոջ: Նրանց վիճակն այս պահին կրիտիկական է, մասնավորապես երկուսի վիճակը: Նկատվում է բացասական դինամիկա, նրանք ունեն ներքին արյունահոսություն, և այս պահին վիրահատում են: Երրորդ կնոջ վիճակը այս փուլում համեմատաբար կայուն է, սակայն նա մնում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանք ունեն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Նրանց միջին տարիքը 25 տարեկան է»,- ասել է Լևան Ռատիանին:

Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 17, վիրավորվել երեք մարդ:

Ավտովթարը տեղի է ունեցել Դուշեթիի մունիցիպալիտետում, Բիսո գյուղի մերձակայքում: Ուղևորատար միկրոավտոբուսը ընկել է մոտ 80 մետր բարձրությունից:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով: