ԱՄՆ-ը Իրանի դեմ սահմանել է հերթական պատժամիջոցները: Այս անգամ սահմանափակումը կվերաբերի Իրանի Կենտրոնական բանկին և Ազգային զարգացման հիմնադրամին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանմամբ, ֆինանսական ինստիտուտների պատժամիջոցային ցանկում ընդգրկելու պատճառը նախորդ շաբաթ, Սաուդյան Արաբիայի նավթային հաստատության վրա եմենցի հուսիտների կողմից իրականացված հարձակումն է:
Հարձակման մեջ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին: