ԱՄՆ-ը Իրանի դեմ սահմանել է հերթական պատժամիջոցները

10:03, 21.09.2019

ԱՄՆ-ը Իրանի դեմ սահմանել է հերթական պատժամիջոցները: Այս անգամ սահմանափակումը կվերաբերի Իրանի Կենտրոնական բանկին և Ազգային զարգացման հիմնադրամին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանմամբ, ֆինանսական ինստիտուտների պատժամիջոցային ցանկում ընդգրկելու պատճառը նախորդ շաբաթ, Սաուդյան Արաբիայի նավթային հաստատության վրա եմենցի հուսիտների կողմից իրականացված հարձակումն է:

Հարձակման մեջ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին:

Նմանատիպ