Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք
Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք

Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք:

Ինչպես հայտարարել է Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար, Ռուսուդան Շավիշվիլին, հաստատված դեպքերից մեկը կապված է «Դոնա» խանութի կլաստերի հետ, իսկ երեք դեպք հեռակա կապ ունեն նույն կլաստերի հետ:

«Այլ դեպքեր գրանցվել են պոլիկլինիկայում և բուլվարում, ինչպես նաև տենդի կենտրոնում: Սրանք բուժհիմնարկին դիմել են ինքնուրույն: Այս պահին դրանց վարակման աղբյուրն անհայտ է: Ընթանում է համավարակաբանական ուսումնասիրություն: Վրաններում ընթացող ակտիվությունը մի փոքր նվազել է: Կատարվել է մոտ 650 թեստ: Պոլիկլինիկաներին դիմել է շուրջ 460 մարդ: Անցած գիշեր կատարվել է 1800 թեստ»,- ասել է Ռուսուդան Շավիշվիլին:

Ինչ վերաբերում է Աջարիայի հեռուստաընկերությանը, ապա հետազոտությունները դեռ չեն ավարտվել: