Աջարիայում կորոնավիրուսով վարակված 33 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում միացված են արհեստական շնչառության սարքին

Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, տարածաշրջանում 33 պացիենտի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:

Նրանց հաղորդմամբ, տարածաշրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, ապաքինվել է 286 պացիենտ:

Բացի այդ, նախարարությունում հայտարարում են, որ տարածաշրջանում պահպանվում է վարակի նվազման դինամիկան: Արդյունքում վարակակիրների ընդհանուր թիվը նվազում է: Այսօրվա դրությամբ կլինիկաներում բուժվում է 524 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 562 մարդ, իսկ տնային պայմաններում գտնվում է 1 678 անձ:

Ընդհանուր առմամբ, Աջարիայում վարակից ապաքինվել է 30 170 պացիենտ: