Աջարիայում բուժում ստացող կովիդ վարակված պացիենտներից 111-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Աջարիայում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5 800-ը, իսկ 111 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:

Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցում գտնվող 212 պացիենտից 49-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 19-ը միացված են արհեստական շնչառության սարքին: Վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում արձանագրվել է վարակման 411 նոր դեպք, ապաքինվել է 197 պացիենտ:

Համավարակի սկսվելուց ի վեր տարածաշրջանում կորոնավիրուսից ապաքինվել է 10 242 մարդ: