Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք

Աջարիայի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք: Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, տարածաշրջանում կորոնավիրուսից ապաքինվել է 126 հիվանդ: Ապաքինվածների թիվն ընդհանուր առմամբ կազմում է 32 726:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում հիվանդանոցից դուրս է գրվել 21 պացիենտ:

Կլինիկայում բուժվում է 360 հիվանդ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 266 մարդ:

Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 1 143 նոր դեպք, ապաքինվել է է 617 հիվանդ: