Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք, ապաքինվել է 61 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք, ապաքինվել է 61 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, վերջին 24 ժամում տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք, ապաքինվել է 61 պացիենտ: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում ապաքինված անձանց թիվը կազմում է 34 693:

Գերատեսչության հաղորդմամբ, այսօր հիվանդանոցներից դուրս է գրվել 10 պացիենտ: Բացի այդ, բուժման փուլում գտնվող պացիենտներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:

Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, կլինիկաներում բուժվում է 196 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 103 մարդ, իսկ առցանց կլինիկայում հսկողության տակ է ՝ 260 պացիենտ: