Դիվանագետի օրվա առթիվ Միխեիլ Ջանելիձեն կայցելի ԹՊՀ և կխոսի երկրի արտաքին քաղաքականության մասին

Դիվանագետի օրվա կապակցությամբ, 2017 թվականի նոյեմբերի 12-ին, Թբիլիսիի պետական համալսարանում կանցկացվի հանդիպում՝ «Մեկ օր վրաց դիվանագետի հետ»:

Միջոցառումը կբացի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն  և կքննարկի երկրի արտաքին քաղաքականության ուղղությունները և գերատեսչության գործունեության առաջնահերթությունները:

Միջոցառումը անցկացվելու է բաց դռների սկզբունքով և հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Վրաստանի արտաքին գործերի նախարարության գործունեության ուղղություններին, գերատեսչության կառուցվածքային միավորներին և այնտեղ աշխատող աշխատակիցներին:

Միջոցառմանը մասնակցելու են վրաց դիվանագետներ, ուսանողներ, պրոֆեսորներ, փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: