Նիկոլ Փաշինյանը պատրաստ է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները խորանան. Միխեիլ Ջանելիձե
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները խորանան. Միխեիլ Ջանելիձե

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է, որ երկու երկրների, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները խորանան,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն՝ Ախալքալաքի Մշակույթի տանը, որտեղ գտնվում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը կայացել է Վրաստանում: Մենք այստեղ բոլորս մեծ հետաքրքրությամբ հետևում էինք Հայաստանում զարգացած իրադարձություններին: Սա կարևոր գործընթաց է և հայ ժողովուրդը ցույց է տվել ժողովրդավարության հրաշալի օրինակ: Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանը տոնել է ժողովրդավարությունը: Ցանկանում եմ շնորհավորել այդ հաղթանակը վարչապետին և նրա թիմին»,- նշել է Միխեիլ Ջանելիձեն:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարությամբ, Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հարաբերությունների հետագա զարգացման մասին:

«Անկախության վերականգնումից հետո սկսել ենք պետության և ինստիտուտների շինարարությունը: Այդ ժամանակահատվածում երկու երկրների միջև ձևավորել ենք բարեկամական հարաբերություններ և օրինակելի դրացիություն: Չնայած ձեռքբերման, մենք երեկ խորը քննարկել ենք հետագա հարաբերությունները: Պարոն Փաշինյանը պատրաստ է, որ երկու երկրի, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները խորանան»,- նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Միխեիլ Ջանելիձեի խոսքով, Վրաստանը և Հայաստանը միասին ներգրավված են արևելյան գործընկերության ծրագրին, որը երկու երկրների քաղաքացիների համար կստեղծի կտա արդյունքներ և հնարավորությունն: