ԱՄՆ զինվորականները ներգրավվել են Վենեսուելայում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում

10:51, 01.07.2026

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են ԱՄՆ զինվորականները։

«Ռոյթերս» (Reuters) գործակալության տեղեկատվությամբ՝ Վաշինգտոնը երկրում տեղակայել է ավելի քան 900 զինվորական, իսկ ևս մոտ 800 զինվորական աջակցում է գործողություններին Պուերտո Ռիկոյում և Կուրասաոյում գտնվող ռազմաբազաներից։

ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենսիս Դոնովանի հայտարարությամբ՝ ամերիկացի զինվորականները մասնակցում են որոնողափրկարարական գործողություններին, օգնում են վերականգնել օդանավակայանի աշխատանքը և համակարգում են հումանիտար օգնության մատակարարումը։ Նրանք նաև գործի են դրել օդային և ծովային ռեսուրսներ՝ հումանիտար օգնություն տեղ հասցնելու համար։ Բացի այդ, ԱՄՆ-ը Վենեսուելայի օդային տարածքում տեղակայել է առնվազն 4-5 միավոր MQ-9 Reaper տեսակի անօդաչու թռչող սարք (դրոն), որոնք տեղական իշխանություններին օգնում են գնահատել փլուզված շենքերի և ճանապարհների վիճակը։

Ի գիտություն՝ անցյալ շաբաթ Վենեսուելայում գրեթե մեկ րոպե ընդմիջումով գրանցվել է 7.2 և 7.5 մագնիտուդով երկու ուժգին երկրաշարժ։ Աղետը կործանել է հազարավոր շենքեր և բնակչությանը թողել փլատակների տակ. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են մինչ օրս։ Վերջին տվյալներով՝ Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 2000-ի։

Նմանատիպ