Չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ Հարավային Լիբանանում հարձակումները շարունակվում են

10:36, 01.07.2026

Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությանը հակառակ՝ Հարավային Լիբանանում դիմակայությունը շարունակվում է։ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարության համաձայն՝ Հարավային Լիբանանի Մանզալա շրջանում՝ «անվտանգության գոտու» մոտակայքում, հարված է հասցվել «Հեզբոլլահի» մարտիկներից մեկին։ Զինվորականների պնդմամբ՝ նշված անձը սպառնալիք էր ներկայացնում իսրայելական բանակի համար։

Ինչպես հաղորդում է «Սի-Էն-Էն»-ը (CNN), այս հարվածը շաբաթ-կիրակի օրերին շարունակված բախումների մի մասն է, չնայած այն բանին, որ ուրբաթ օրը ԱՄՆ միջնորդությամբ կողմերի միջև նոր համաձայնագիր էր ստորագրվել։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել էր «անվտանգության գոտի»։ Նա հայտարարել էր, որ իսրայելական զորքերը չեն լքի Հարավային Լիբանանը, քանի դեռ «Հեզբոլլահի» կողմից բխող սպառնալիքն ամբողջությամբ չի վերացվել։

Ի գիտություն՝ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 4 278 մարդ։

Նմանատիպ