Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է գերմանական Voice-ի հաղթող Նաթիա Թոդուայի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է գերմանական Voice-ի հաղթող Նաթիա Թոդուայի հետ: Այս մասին Միխեիլ Ջանելիձեն գրում է Twitter միկրոբլոգում:

«Հաճելի զրույց ենք ունեցել «Voice of Germany»-ի հաղթող Նաթիա Թոդուայի հետ: Մենք հպարտ ենք ձեր հաջողությամբ, դուք օրինակ եք, որը մոտիվացնում է մեր երիտասարդներին»,- գրում է Միխեիլ Ջանելիձեն Twitter-ում:

Վրաց երգչուհի Նաթիա Թոդուան նախորդ տարի դարձել է գերմանական Voice-ի հաղթող: