ՆԳՆ տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 1-ից հուլիսի 1-ը ներառյալ, ատելության խոսքի դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է իրավախախտման 170 ենթադրյալ դեպք
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 1-ից հուլիսի 1-ը ներառյալ, ատելության խոսքի դեմ պայքարի վարչության կողմից հայտնաբերվել է 170 ենթադրյալ իրավախախտման փաստ, որոնցից 150 գործ արդեն ներկայացվել է ընդհանուր իրավասության դատարաններ։
Նրանց իսկ տեղեկատվությամբ՝ ընդհանուր իրավասության դատարաններ ներկայացված 150 գործից դատարանների կողմից ամփոփիչ որոշում արդեն կայացվել է 33 գործով։
ՆԳՆ-ից հայտնում են, որ դրանցից 31 դեպքում որպես տույժի միջոց կիրառվել է տուգանք, իսկ երկու դեպքում՝ բանավոր նկատողություն։