Միխեիլ Ջանելիձեն կոմիտեների միացյալ նիստին ներկայացրել է Վրաստանի Եվրամիությանն ինտեգրման ճանապարհաքարտեզը
Միխեիլ Ջանելիձեն կոմիտեների միացյալ նիստին ներկայացրել է Վրաստանի Եվրամիությանն ինտեգրման ճանապարհաքարտեզը

Եվրոպայի հետ ինտեգրման և արտաքին հարաբերությունների կոմիտեների միացյալ նիստին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ներկայացրել է Վրաստանի Եվրամիությանը ինտեգրման ճանապարհաքարտեզի հայեցակարգը, որը քիչ առաջ հաստատել է Եվրամիությանն ինտեգրման պետական հանձնաժողովը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Եվրամիությանը ինտեգրման ճանապարհաքարտեզի կարգախոսն է՝ «առավել շատ ինտեգրում՝ նոր հնարավորությունների համար»: Փաստաթուղթը միտված է Եվրամիության հետ համագործակցությամբ գոյություն ունեցող մեխանիզմների, ինչպես նաև «Ասոցացման մասին համաձայնագրից» դուրս գոյություն ունեցող հնարավորությունների առավելագույնս օգտագործմանը, որը աջակցելու է Վրաստանի նախապատրաստությանը հետագայում Եվրամիությանն ինտեգրվելու համար:

Վրաստանի Եվրամիությանն ինտեգրման ճանապարհաքարտեզը հենվելու է հետևյալ առաջնահերթ ուղղությունների վրա.

Ասոցացման օրակարգի և ասոցացման համաձայնագրի, խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի բաղադրիչը ներառյալ, լիարժեք և արդյունավետ վավերացում.

Եվրամիության հետ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդում.

Ժողովրդավարական զարգացում և սեկտորային ինտեգրում.

Եվրամիության հետ ֆիզիկական ինտեգրման խորացում՝ էներգետիկայի, տրանսպորտի և հաղորդակցությունների ոլորտներում.

Եվրամիության ծրագրերում և գործակալություններում Վրաստանի մասնակցության ընդլայնում.

«Արևելյան համագործակցության» շրջանակներում գոյություն ունեցող հնարավորությունների արդյունավետ օգտագործում, այդ թվում «արևելյան համագործակցության 20 արդյունք՝ 2020 թվականի համար» փաստաթղթով նախատեսված արդյունքների իրականացում.

Վրաստանի օրենսդրության Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցման վերլուծություն և հետագա քայլերի սահմանում.

Վրաստանի Եվրամիությանը ինտեգրման ճանապարհային քարտեզի մշակման ընդհանուր համակարգումը իրականացնելու է Վրաստանի Եվրամիությանը ինտեգրման կառավարական հանձնաժողովը, ինչպես նաև նրա շրջանակներում ստեղծված աշխատանքային խումբը և թեմատիկ աշխատանքային ենթախմբերը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի թափանցիկության և հասարակության բարձր ներգրավվածության ապահովման նպատակով, փաստաթղթի մշակման գործընթացում, պետական գերատեսչությունների հետ միասին, ներգրավված են լինելու Վրաստանի խորհրդարանի, ակադեմիական շրջանակների, բիզնեսոլորտի և հասարակության  ներկայացուցիչները: