Համոզված եմ, որ այսօր Եվրախորհրդարանը կընդունի բանաձևը, որը կունենա Եվրամիության բոլոր կուսակցությունների աջակցությունը. Միխեիլ Ջանելիձե

14:06, 14.06.2018

Համոզված եմ, որ այսօր Եվրախորհրդարանը կընդունի բանաձևը, որը կունենա Եվրամիության բոլոր կուսակցությունների աջակցությունը,-այս մասին Վրաստանի արտաքին գործերի պարտականությունները կատարող Միխեիլ Ջանելիձեն, Եվրախորհրդարանի կողմից ընդունվող բանաձևի մասին զրուցելիս, որը քվեարկության է դրվելու այսօր:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրախորհրդարանում քիչ առաջ ներկայացված զեկույցի համար, որը վերաբերում էր ՝ «Ռուսաստանը ներխուժել է Վրաստան և 10 տարի Ռուսաստանի կողմից բռնազավթումից հետո» վեռնագրով  բանաձևին, որտեղ հստակ գրանցվել է Եվրահանձնաժողովի տեսակետը կապված հակամարտությանը, ինչպես նաև Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ: Համոզված եմ, որ այսօր Եվրախորհրդարանը կընդունի բանաձևը, որը կունենա Եվրամիության բոլոր կուսակցությունների աջակցությունը, և որը ցույց կտա այն հիմնախնդիրը, որը կապված է Վրաստան-Ռուսաստան հակամարտությանը և բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող իրավիճակի հետ»,-հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն:

Եվրախորհրդարանի առաջին բանաձևը, որտեղ խոսքը վերաբերում է Արչիլ Տատունաշվիլիին, քվեարկության է դրվելու այսօր: Եվրախորհրդարանը բանաձևի նախագծի համաձայն, աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

 

Նմանատիպ