Միխեիլ Ջանելիձեն խորհրդարանում ներկայացնելու է՝ Եվրամիությանը ինտեգրման ճանապարհային քարտեզի հայեցակարգը
Միխեիլ Ջանելիձեն խորհրդարանում ներկայացնելու է՝ Եվրամիությանը ինտեգրման ճանապարհային քարտեզի հայեցակարգը

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այսօր խորհրդարանում ներկայացնելու է՝ Եվրամիությանը ինտեգրման ճանապարհային քարտեզի ROADMAP2EU  հայեցակարգը, որը քիչ առաջ հաստատել է Եվրամիությանը ինտեգրման պետական հանձնաժողովը:

Արտաքին գործերի նախարարը փաստաթղթի հայեցակարգը ներկայացնելու է, խորհրդարանի եվրաինտեգրման և արտաքին հարաբերությունների կոմիտեների միավորված նիստին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Եվրամիությանը ինտեգրման ճանապարհային քարտեզի կարգախոսն է՝ «ավելի ինտեգրում նոր հնարավորությունների համար»: Փաստաթուղթը նպատակաուղղված է, Եվրամիության հետ համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմների, ինչպես նաև «ասոցացման մասին համաձայնագրից» դուրս գոյություն ունեցող հնարավորությունների առավելագույնս օգտագործմանը, որը աջակցելու է Վրաստանի նախապատրաստությանը հետագայում Եվրամիությանը ինտեգրվելու համար:

Վրաստանի Եվրամիությանը ինտեգրման ճանապարհային քարտեզը հենվելու է հետևյալ առաջնահերթ ուղղություններին.

Ասոցացման օրակարգի և ասոցացման համաձայնագրի, խոր և համապարփակ ազատ առևտրի տարածքի կոմպոնենտը ներառյալ, լրիվ և արդյունավետ վավերացում.

Եվրամիության հետ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդում.

Ժողովրդավարական զարգացում և սեկտորային ինտեգրում.

Եվրամիության հետ ֆիզիկական ինտեգրման խորացում՝ էներգետիկայի, տրանսպորտի և հաղորդակցությունների ոլորտներում.

Եվրամիության ծրագրերում և գործակալություններում Վրաստանի մասնակցության ընդլայնում.

«Արևելյան համագործակցության» շրջանակներում գոյություն ունեցող հնարավորությունների արդյունավետ օգտագործում, այդ թվում «արևելյան համագործակցության 20 արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթով նախատեսված արդյունքների իրականացում.

Վրաստանի օրենսդրության, Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցման վերլուծություն և հետագա քայլերի սահմանում.

Վրաստանի Եվրամիությանը ինտեգրման ճանապարհային քարտեզի մշակման ընդհանուր կոորդինացիան իրականացնելու է՝ Վրաստանի Եվրամիությանը ինտեգրման կառավարական հանձնաժողովը, ինչպես նաև նրա շրջանակներում ստեղծված աշխատանքային խումբը և թեմատիկ աշխատանքային ենթախմբերը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի թափանցիկության և հասարակության բարձր ներգրավվածության ապահովման նպատակով, փաստաթղթի մշակման գործընթացում, պետական գերատեսչությունների հետ միասին, ներգրավված են լինելու՝ Վրաստանի խորհրդարանի, ակադեմիական շրջանակների, բիզնեսոլորտի և հասարակության  ներկայացուցիչները: