Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ աշխատելով ձեռք եմ բերել մեծ փորձ և ուրախ եմ, որ իր գլխավորությամբ գրանցել ենք լուրջ արդյունքներ. Միխեիլ Ջանելիձե

Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնաթողությանը սոցիալական ցանցում արձագանքել է արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Միխեիլ Ջանելիձեն:

«Պարոն Կվիրիկաշվիլիի հետ միասին անցել եմ շատ կարևոր ժամանակաշրջան: Նա ինձ հնարավորություն է տվել միասին աշխատել ինչպես էկոնոմիկայի նախարարությունում, այնպես էլ արտաքին գործերի նախարարությունում և կառավարությունում: Նա շար արժանի մարդ է, մեծ հայրենասեր և պրոֆեսիոնալ: Ես մեծ փորձ եմ ձեռք բերել իր հետ աշխատելու արդյունքում և ուրախ եմ, որ իր գլխավորությամբ լավ արդյունքների ենք հասել, ինչպես էկոնոմիկայում, այնպես էլ արտաքին քաղաքականությունում, սակայն իմ համար կարևոր է, որ իր տեսքով ես ձեռք եմ բերել մեծ ընկեր: Շնորհակալություն Գիորգի, հաջողություններ քեզ»,-գրել է Միխեիլ Ջանելիձեն:

Այսօր Գիորգի Կվիրիկաշվիլին հեռացել է վարչապետի պաշտոնից: Դրա հետ մեկտեղ, վարչապետի պաշտոնաթողության պատճառով, իրավասությունները դադարեցվել են բոլոր նախարարների համար:

«Այսօր այն պահն է, երբ կուսակցության նախագահին պետք է տրվի հնարավորություն, թիմը համալրել սեփական տեսակետի համաձայն»,-Այս մասին հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: