Միխեիլ Ջանելիձեն մեկնելու է Ղազախստանի Հանրապետություն
Միխեիլ Ջանելիձեն մեկնելու է Ղազախստանի Հանրապետություն

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն մայիսի 16-17-ին պաշտոնական այցով մեկնելու է Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկություն է տարածում արտաքին գործերի նախարարությունը:

Այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է անցկացնելու Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, վարչապետ Բահիտժան Սագինտաևի, խորհրդարանի (մեջլիս) նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ինչպես նաև խորհրդարանի (սենատ) նախագահ Քասիմ Տուկաևի հետ:

Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Միխեիլ Ջանելիձեն Աստանա այցի ժամանակ հանդիպում է անցկացնելու երկրի արտաքին գործերի նախարար Քայրաթ Աբդրախմանովի հետ: Հանդիպման ավարտից հետո կնքվելու է  2018-2019 թթ. համագործակցության ծրագիրը:

Դրա հետ մեկտեղ, մայիսի 16-ին Աստանա քաղաքի Խաղաղության և համաձայնության պալատում անցկացվելու է Վրաստանի անկախության 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ: