Վրաստանը ներառվել է Եվրամիության Good Human Rights Stories (GHRS) նոր նախաձեռնությունում
Վրաստանը աշխարհի 15 երկրների հետ միասին ընդգրկվել է Եվրամիության Good Human Rights Stories (GHRS) նոր նախաձեռնությունում:
Մարդու իրավունքների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսի հայտարարությամբ, նախաձեռնության շրջանակներում մշակված ցուցակում են նեգրավվել մարդու իրավունքների ոլորտում օրինակելի և հաջողակ երկրները, որտեղ ձևավորվել և հաստատվել է մարդու իրավունքների լավ համակարգ: Վրաստանը տարածաշրջանում միակն է, որ հայտնվել է նշված ցուցակում:
Միխեիլ Ջանելիձեն իր հերթին ողջունել է մարդու իրավունքների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի այցը Վրաստան և հայտարարել, որ Վրաստանի համար մեծ պատիվ և հնարավորություն է՝ ներգրավվել նշված նախաձեռնությանը:
Նրա խոսքով, շարունակվում է Եվրամիության հետ աշխատանքը այն հարցով, որը կապված է երկրում Վրաստանի ժողովրդավարական զարգացման, ինստիտուտների հզորացման և լավագույն եվրոպական փորձի և չափանիշի հաստատման հետ:
«Հենց այս համագործակցության արդյունքն է այն ցանկությունը, որը հղացել է, բազմաթիվ ձևաչափներում շարունակենք կոնկրետ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից համագործակցությունը»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:
Good Human Rights Stories (GHRS) նախաձեռնությունը 2018 թվականին, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» ընդունման 70-ամյա հոբելյանի շրջանակներում ներկայացրել է մարդու իրավունքների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը: