Դիվանագետի օրվա առթիվ Միխեիլ Ջանելիձեն կայցելի ԹՊՀ և կխոսի երկրի արտաքին քաղաքականության մասին
Դիվանագետի օրվա կապակցությամբ, 2017 թվականի նոյեմբերի 12-ին, Թբիլիսիի պետական համալսարանում կանցկացվի հանդիպում՝ «Մեկ օր վրաց դիվանագետի հետ»:
Միջոցառումը կբացի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն և կքննարկի երկրի արտաքին քաղաքականության ուղղությունները և գերատեսչության գործունեության առաջնահերթությունները:
Միջոցառումը անցկացվելու է բաց դռների սկզբունքով և հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Վրաստանի արտաքին գործերի նախարարության գործունեության ուղղություններին, գերատեսչության կառուցվածքային միավորներին և այնտեղ աշխատող աշխատակիցներին:
Միջոցառմանը մասնակցելու են վրաց դիվանագետներ, ուսանողներ, պրոֆեսորներ, փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: