Վրաստանում, կորոնավիրուսի 25 նոր դեպքից 17-ն արձանագրվել է Մեստիայում
Վրաստանում, կորոնավիրուսի 25 նոր դեպքից 17-ն արձանագրվել է Մեստիայում

Վրաստանում, կորոնավիրուսի 25 նոր դեպքից 17-ն արձանագրվել է Մեստիայում:

Այս մասին հայտարարել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նահանգապետի տեղակալ Նինի Վիբլիանին՝ մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, փաստացի, բոլոր վարակակիրները նույն ընտանիքի անդամներ են: Նրանք վարակվել են Լենջերի գյուղ մեկնած մարդուց: Վարակակիրներից 5-ին բուժման նպատակով տեղափոխել են Թբիլիսի, մեկին՝ Քութաիսի, իսկ 11-ին այս պահին տեղափոխում են Զուգդիդիի և այլ կլինիկաներ:

Ինչպես հայտարարել է Նինո Վիբլիանին, վարակակիրների շփման շրջանակից բացահայտված է 37 անձ:

Մեստիա է մեկնել համաճարակաբանների հինգ բրիգադ և կանցկացվի խորացված հետազոտություն:

Ինչ վերաբերում է Մեստիայի շրջանը փակելուն, Վիբլիանիի խոսքով, դա կախված կլինի համաճարակային հետազոտության արդյունքներից: