Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 479 նոր դեպք, ապաքինվել է 2 374 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 479 նոր դեպք, ապաքինվել է 2 374 մարդ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 2 479 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 374 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 42 հիվանդ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 664 813 դեպք, որից 614 855 հիվանդ ապաքինվել է, 9 510-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 914 269 պատվաստում, օրական ՝ 2 260 պատվաստում:

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 17-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսային հիվանդության 4 581 նոր դեպք, ապաքինվել է 2 494 հիվանդ, մահացել է 28 մարդ:

Թողնել մեկնաբանություն