Լոնդոնի մոտակայքում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել

14:08, 20.06.2026

Լոնդոնի մոտակայքում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ մահացել է,- հաղորդում է Reuters-ը։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ մահացածը գնացքներից մեկի վարորդն է։ Ինչ վերաբերում է վիրավորներին, 11 մարդ ծանր վիրավորվել է, 22-ը՝ ծանր, իսկ 56-ը՝ թեթև վնասվածքներ։

Բախման պատճառը դեռևս հայտնի չէ։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։

Գնացքներից մեկում գտնվող և թեթև վնասվածքներ ստացած բժիշկը սոցիալական ցանցերում գրել է, որ բախումը տեղի է ունեցել անսպասելիորեն։ Նրա խոսքով՝ վագոններից մեկը դուրս է եկել գծերից։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ցավակցություն է հայտնել մահացածների և վիրավորների ընտանիքներին։

Նմանատիպ