Փարիզի մի քանի թաղամասերում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել, որի շրջանակներում 18 տարեկանից փոքր անձանց, որոնք չեն ուղեկցվում առնվազն մեկ օրինական ներկայացուցչի կողմից, արգելվում է տեղաշարժվել որոշակի տարածքներում

18:00, 30.10.2026

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան վերականգնել է անչափահասների համար պարետային ժամը մայրաքաղաքի մի քանի թաղամասերում: Նոր կանոնների համաձայն՝ 18 տարեկանից փոքր անչափահասներին, որոնք չեն ուղեկցվում առնվազն մեկ օրինական խնամակալի կողմից, արգելվում է գիշերը տեղաշարժվել կամ գտնվել հասարակական վայրերում որոշակի տարածքներում: Ծնողի ուղեկցությամբ անչափահասների վրա սահմանափակումները չեն տարածվի։

Արգելքը ուժի մեջ կմտնի ժամը 21:00-ից մինչև 06:00-ն՝ երեք գիշեր շարունակ։

Պրեֆեկտուրայի տվյալներով՝ սահմանափակումը սահմանվել է Հելոուինի և բողոքի ցույցերի միաժամանակյա անցկացման պատճառով: Բացի այդ, Նորդ և Լիոն կայարանների շուրջ ստեղծվել է «անվտանգության գոտի»: Այնտեղ արգելվում են բողոքի բնույթի ցանկացած հավաքույթ, հրավառության կրումն ու օգտագործումը, ինչպես նաև պաշտպանիչ միջոցների կրումը, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործողություններին: Գոտի մտնող անձինք կարող են ենթարկվել ստուգման և խուզարկության։

Բացի այդ, վաղը Հանրապետության հրապարակի և մի քանի մետրոյի կայարանների շրջակայքում ուժի մեջ կմտնի պարետային ժամը։

Նմանատիպ