Մարկո Ռուբիո. Աշխարհը կանգնած է փոխկապակցված տնտեսական և աշխարհաքաղաքական ճգնաժամերի առջև

21:24, 30.10.2026
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարների լիագումար նիստում հայտարարել է, որ աշխարհը գտնվում է կրիտիկական պահին: Նրա խոսքով՝ աշխարհը կանգնած է փոխկապակցված տնտեսական և աշխարհաքաղաքական ճգնաժամերի առջև: «Այս ճգնաժամերի մեծ մասը լուրջ սպառնալիք է ներկայացնում համաշխարհային տնտեսական կարգի հիմնական հիմքերի համար՝ էներգիայի և սննդամթերքի մատակարարմանը, սննդամթերքի շուկաներին, մատակարարումների համաշխարհային շղթային, առևտրին և նավարկության ազատությանը», – նշել է Ռուբիոն: Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ՝ «Մեծ քսանյակի» անդամները համատեղ պետք է դիմակայեն այս սպառնալիքներին, ուժեղացնեն տնտեսական կայունությունը, պաշտպանեն շուկաները: Պետքարտուղարի պարզաբանմամբ՝ դիվանագետներն ու քաղաքական լիդերները կարևոր դեր ունեն ստանձնած: Նրա խոսքով՝ նրանց խնդիրն է իրենց երկրների անունից միասին աշխատել, համաձայնեցնել արձագանքը ճգնաժամերին և պաշտպանել ընդհանուր շահերը: Բացի այդ, Ռուբիոյի խոսքով՝ հանդիպման լիագումար նիստում քննարկելու են երկու հարց՝ նավարկության ազատությունը և պարենային անվտանգությունը:

Նմանատիպ