Բաթումիում Ներքին գործերի նախարարությունը տուրիստական սեզոնի բացմանը նվիրված պաշտոնական միջոցառում է անցկացրել։
Միջոցառման ներկաներին խոսքով դիմել են Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն։
Սուլխան Թամազաշվիլին հայտարարել է, որ Ներքին գործերի նախարարությունը Աջարիայում տուրիստական սեզոնին դիմավորում է լիակատար պատրաստվածությամբ։
«Աջարիայում Ներքին գործերի նախարարությունը տուրիստական սեզոնին դիմավորում է լիակատար պատրաստվածությամբ։ Տարածաշրջանում հասարակական անվտանգության և իրավակարգի պահպանման համար լրացուցիչ ոստիկանական և փրկարարական ուժերն արդեն մոբիլիզացված են։ Ընթացիկ տուրիստական սեզոնը Ներքին գործերի նախարարությունը դիմավորում է թարմացված տեխնիկական միջոցներով և ժամանակակից սարքավորումներով, ինչը մեզ հնարավորություն կտա էլ ավելի բարձր ստանդարտով ապահովել հասարակական անվտանգությունը։ Ինչպես գիտեք, հատկապես ամառային սեզոնին, Աջարիայում միլիոնավոր այցելուներ ենք ունենում։ Հետևաբար, մեզ համար գլխավոր առաջնահերթությունը հենց հասարակական անվտանգությունն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության յուրաքանչյուր աշխատակցի՝ այն մարդկանց, ովքեր 24 ժամ շարունակ հոգ են տանում մեր բնակչության և այցելուների անվտանգության մասին։ Հենց նրանց բարձր պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունն են ապահովում, որ համաշխարհային քարտեզի վրա մեր երկիրը՝ Վրաստանը, կրկին մնա որպես առաջատար, անվտանգ և գրավիչ տուրիստական ուղղություն»,- հայտարարել է Սուլխան Թամազաշվիլին։
Միջոցառմանը ներկա էին Ներքին գործերի նախարարության ղեկավար անձինք, Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը, կառավարության, տեղական իշխանությունների և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման շրջանակներում Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է գերատեսչության սարքավորումներն ու տեխնիկան։