Հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները վաղվանից արգելվում են
Հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները վաղվանից արգելվում են

Վաղվանից արգելվելու են հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները,- այս մասին կառավարության վարչակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո:

Նրա խոսքով, նշված այսպես կոչված սոցիալական միջոցառումները արգելվելու են ինչպես փակ այնպես էլ բաց տարածքներում:

«Կարևոր որոշում է կայացվել այսպես կոչված սոցիալական միջոցառումների վերաբերյալ, ինչպիսիք են՝ հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները: Հաշվի առնելով համավարակաբանական իրավիճակը, որոշում է կայացվել, որ վաղվանից արգելվեն սոցիալական այդ միջոցառումները: Դա նշանակում է, որ վաղվանից արգելվելու են հոբելյանները, հարսանիքները, հոգեհացերը և այլ ծիսական միջոցառումները»,- ասել է Մեզվրիշվիլին:

Ինչ վերաբերում է մարզական միջոցառումներին, ապա գոյություն ունեցող իրավիճակի նախատեսմամբ, որոշում է կայացվել, որ կարգելվեն մշակութային և մարզական միջոցառումները, որին մասնակցում է ավելի քան 200 մարդ:

Ըստ նրա, այդ նորմերը չկատարելու համար նախատեսված են համապատասխան տուգանքներ:

Թողնել մեկնաբանություն