Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան
Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կառավարության ղեկավարի պաշտոնական դիմավորման արարողությունը կկայանա Դուշանբեի միջազգային օդանավակայանում։ Իրակլի Կոբախիձեին կդիմավորի Տաջիկստանի Հանրապետության վարչապետ Կոխիր Ռասուլզոդան։

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է Վրաստանի վարչապետի հանդիպումը իր տաջիկ գործընկերոջ հետ՝ դեմ առ դեմ և ընդլայնված կազմով։

Վրաստանի կառավարության ղեկավարին նախագահական պալատում կընդունի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպումից հետո առաջնորդները համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է վարչապետի հանդիպումը Տաջիկստանի Հանրապետության Գերագույն ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ։

Իրակլի Կոբախիձեն Տաջիկստանի Հանրապետություն է մեկնել փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ միասին։