Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 90 տոկոսն ապաքինվել է
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 90 տոկոսն ապաքինվել է

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 88.5%-ն ապաքինվել է,- տեղեկությունը տարածում է Չինաստանի հիգիենայի և առողջապահության կոմիտեն: Նրանց տեղեկությամբ, վերջին 24 ժամում Չինաստանում «COVID-19»-ի տարածման դեպք չի գրանցվել: Բացի այդ, հիվանդանոցը լքել է 590 պացիենտ:

Վերջին 24 ժամում Չինաստանում վարակից զոհվել է 7 մարդ, իսկ արտասահմանից Չինաստան ժամանած վարակակիր քաղաքացիների քանակը ավելացել է 41-ով և կազմել 269: Չինաստանում արդեն երրորդ օրն է անընդմեջ, չի գրանցվել ներքին փոխանցում:

Հուբեյ նահանգում, որտեղ դեկտեմբերի վերջին սկսվել էր տարածվել նոր կորոնավիրուսը, այժմ մնում է 5 500 վարակված:

Չինաստանում համաճարակից մինչ օրս վարակված է եղել 81 հազար վարակված: Մահացության ցուցանիշը 4 տոկոս է: