Հանրային դպրոցների տարրական դասարանների աշակերտների դպրոցական համազգեստները կրթության նախարարությունը ձեռք կբերի «Գլորի Տեքստիլ Ինդասթրիս» ՍՊԸ-ից
Հանրային դպրոցների տարրական դասարանների աշակերտների դպրոցական համազգեստները կրթության նախարարությունը ձեռք կբերի «Գլորի Տեքստիլ Ինդասթրիս» ՍՊԸ-ից

2026-2027 ուսումնական տարվա համար հանրային դպրոցների տարրական փուլի աշակերտների դպրոցական համազգեստները Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն ձեռք կբերի «Գլորի Տեքստիլ Ինդասթրիս» ՍՊԸ ընկերությունից։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը։

Նրանց փոխանցմամբ՝ ընկերության հետ կնքված պայմանագիրը նախատեսում է 1 801 000 միավոր դպրոցական համազգեստի կարում։

««Գլորի Տեքստիլ Ինդասթրիս» ընկերության կարի արտադրամասը գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Դպրոցներին համազգեստների մատակարարման գործընթացը կիրականացվի երեք փուլով, և բոլոր փուլերը կընթանան օրենսդրության պահանջների լիարժեք պահպանմամբ ու թափանցիկության սկզբունքներին համապատասխան։

2026-2027 ուսումնական տարվանից տարրական փուլի աշակերտների համար դպրոցական համազգեստ կրելը դառնում է պարտադիր, ինչը կնպաստի դպրոցներում առավել հավասար, առողջ և կազմակերպված ուսումնական միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև աշակերտների միջև սոցիալական տարբերությունների նվազեցմանը։

Նոր ուսումնական տարվա համար դպրոցական համազգեստների ժամանակին ապահովման նպատակով, Վրաստանի կառավարության կարգադրությամբ, «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ին շնորհվել է պարզեցված կարգով դպրոցական համազգեստների գնման լիազորություն», – ասված է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության տեղեկատվության մեջ։