Տաջիկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուհրիդდინին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցեր։ Նրանց փոխանցմամբ՝ ընդգծվել է Վրաստանից ամենաբարձր մակարդակի առաջին պաշտոնական այցի կարևորությունը, որը գործընկերության խորացման ամուր հիմք է ստեղծում։
«Այս համատեքստում նշվել է Վրաստանի և Տաջիկստանի միջև բարձր և ամենաբարձր մակարդակի երկխոսության պահպանման անհրաժեշտությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել «Միջին միջանցքի» զարգացման կարևորությանը և տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ ջանքերի ուժեղացմանը», – ասված է արտաքին գերատեսչության տեղեկատվության մեջ։