Զուգդիդում հետազոտված ևս 61 անձի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Զուգդիդի հասարակական առողջապահության կենտրոնի տվյալներով, Զուգդիդի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում կորոնավիրուսի վրա հետազոտել են 61 կենսաբանական նմուշ:

Բոլոր պատասխանները բացասական են: Հետևաբար «կովիդ 19» նրանցից ոչ մեկի մոտ չի հաստատվել:

Հետազոտության են ենթարկվել տենդի կենտրոնի չորս պացիենտ, բժշկական անձնակազմի ինը ներկայացուցիչներ, մեկ վարորդ, ՆԳՆ-ի 42 աշխատակից և կարանտինային տարածքում գտնվող հինգ անձ: