Զուգդիդիում հետազոտված 310 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Զուգդիդիում հետազոտված 310 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Զուգդիդիի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, սեպտեմբերի 14-ին շրջանից Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա է ուղարկվել 310 անձի կենսաբանական նմուշ: Նրանցից բոլոր պատասխանները բացասական են:

Հետազոտվածներից վեցը տենդի կենտրոնների պացիենտ է, 30-ը բժշկական ոլորտի ներկայացուցիչ է, 33-ը կարանտինային տարածքից է, երեքը՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձ, 116-ը՝ ՆԳՆ-ի ներկայացուցիչ:

Բացի այդ, հետազոտվածների թվում է հասարակական տրանսպորտի 109 աշխատակից և համաճարակային օջախում գտնվող 13 անձ: