Զգուշացնում ենք մեր քաղաքացիներին, որ Եվրամիության երկրներ մեկնելիս չհենվեն կեղծ լրատվությանը և միջնորդների կողմից տրված խոստումներին
Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս զգուշացնենք մեր քաղաքացիներին, որ Եվրամիության երկրներ մեկնելիս չհենվեն կեղծ լրատվությանը և միջնորդների կողմից տրված խոստումներին,-այս հայտարարությունը արել է արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշել է Միխեիլ Ջանելիձեն, կան մարդիկ, ովքեր Եվրոպա են մեկնում ապաստան ստանալու նպատակով:
Նախարարի լրատվությամբ, Վրաստանի քաղաքացիները Եվրոպայի երկրներում պահանջում ոչնպատակաուղղված ապաստան:
«Ապաստան պահանջելը և ապաստան տրամադրելը իրականացվում է միայն այն դեպքում, եթե մարդը հետապնդվում է քաղաքական նշաններով, քաղաքական ազատության սահմանափակման, կամ էլ մարդու իրավունքների խախտման պատճառով: Եթե վերցնենք Շվեդիայի տվյալները, ապա այնտեղ ոչ մի հայտ չի բավարարվել, որովհետև Վրաստանը համարվում է ազատ երկիր, որը ապահովում է քաղաքական ազատությունը և մարդու իրավունքների վիճակը բարելավված է: Մենք մեկ անգամ ևս զգուշացնում ենք մեր քաղաքացիներին, որ Եվրամիության երկրներ մեկնելիս չհենվեն կեղծ լրատվությանը և միջնորդների կողմից տրված խոստումներին»,-ասել է նախարարը:
Նրա խոսքերով այցեգրային ազատականացման ծրագրից օգտվել է մոտ 220 հազար մարդ, որը շատ մեծ հաջողություն է և հնարավորություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan