Երուսաղեմի հարցով գործընկեր երկրների հետ անց են կացվում կոնսուլտացիաներ. Միխեիլ Ջանելիձե
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հայտարարությամբ, Երուսաղեմի թեման շատ նուրբ հարց է:
Լրագրողների հետ զրուցի ժամանակ Ջանելիձեն արել է կարճ մեկնաբանություն:
«Մենք այս հարցի առընչությամբ արել ենք հայտարարություններ: Սա շատ նուրբ հարց է և մենք մեր գործընկերների հետ անց են կացնում կոնսուլտացիաներ որոշում կայացնելու վերաբերյալ»,-ասել է Միխեիլ Ջանելիձեն:
Նշենք, որ ՄԱԿ-ում հատուկ բանաձևի ընդունմանը ընդառաջ Դոնալդ Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք օգնություն են ստանում ԱՄՆ-ից:
«Նրանք հարյուր հազարավոր, միլիոնավոր և միլիարդավոր օգնություն են ստանում մեզանից և դրանից հետո քվեարկում են մեր դեմ: Արեք տենց, դրանով մենք կտնտեսենք ավելի մեծ գումար»,- հայտարարել է Թրամփը:
Հիշեցնենք, դեկտեմբերի սկզբին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրաելի մայրաքաղաք, որին հետևեց բազմաթիվ երկրների քննադատությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan